12/03/2020 18:38
Թուրքիան մտադիր է պահպանել ռազմական ներկայությունն Իդլիբում
Թուրքիան չի դիտարկում իր զորքերը սիրիական Իդլիբից դուրս բերելու հարցը, որտեղ Անկարան ունի 12 դիտակետ:
Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Իդլիբում մեր [ռազմական] ներկայությունը շարունակվում է մեր բոլոր տարրերով: [զորքերը] Դուրս բերելու հարց չկա, մեր բոլոր զորքերը մնում են տեղում», - «Anadolu»-ն մեջբերում է նրա խոսքերը: