12/03/2020 19:21
Կորոնավիրուսի պատճառով վարչապետը չեղյալ է հայտարարել պետական պաշտոնյաների մի շարք արտասահմանյան այցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2020 թվականի մարտի 2-ի «Ռուստամ Բադասյանին և Քրիստիննե Գրիգորյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 281-Ա որոշումը:
Ուժը կորցրած է ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 21-ի «Պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 227- Ա որոշումը։
Ուժը կորցրած է ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 21-ի «Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին» N 231-Ա որոշումը