12/03/2020 18:21
Հունվարից ներդրողները մոտ 42 մլրդ դոլար են դուրս բերել զարգացող շուկաներից՝ կորոնավիրուսի պատճառով
Արտասահմանցի ներդրողները հունվարի վերջից զարգացող երկրների բաժնետոմսերի և փոխառությունների շուկայից 41,7 միլիարդ դոլար են դուրս բերել՝ նոր կորոնավիրուսով վարակի բռնկմանը հետևած համաշխարհային ֆոնդային շուկաների արձագանքից հետո, հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով Միջազգային ֆինանսների ինստիտուտին (IIF):
Նման կապիտալի ծավալն, ինչպես նշում է պարբերականը, կրկնակի գերազանցում է 2008 թվականի սեպտեմբերից այդ նույն 51-օրյա ժամանակահատվածում միջոցների արտահոսքը, երբ սկսվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:
«Դրանք շատ մեծ միջոցներ են։ Դա նշանակում է ֆինանսական պայմանների ևս մեկ նշանակալի խստացում զարգացող շուկաների համար», - հայտարարել է IIF-ի առաջատար տնտեսագետ Ռոբին Բրուքսը:
Արտահոսքի մեծ մասը կապված է բաժնետոմսերի, այլ ոչ թե փոխառությունների հետ, քանի որ ներդրողները վախենում են, որ ներկայիս իրավիճակում առավել մեծ չափով կտուժեն ընկերությունները, որոնք զարգացող տնտեսությամբ երկրներում են: