12/03/2020 14:43
Իսպանացի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Կորոնավիրուս է հայտնաբերել Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իռեն Մոնտերոյի մոտ, նա և ամուսինը՝ փոխվարչապետ և «Unidas Podemos» կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը, կարանտինում են, հայտնում է Իսպանիայի կառավարությունը:
«Նախարարի վիճակը լավ է, երկրորդ փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասը նույնպես կարանտինում է այս իրավիճակի պատճառով: Սահմանված արձանագրությունների համաձայն՝ կառավարության բոլոր անդամները անալիզներ կհանձնեն առավոտյան:
Արդյունքները հայտնի կդառնան ցերեկը և պաշտոնապես կհաղորդվեն», - ասված է կառավարության հայտարարության մեջ: