12/03/2020 16:25
Ի՞նչ է անում կորոնավիրուսը մարդու հետ. հիվանդի թոքերի լուսանկարները տոմոգրաֆով
Բժիշկները ցույց են տվել, թե ինչպես են փոխվում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածի թոքերը՝ հիվանդության զարգացմանը զուգահեռ:
COVID-19 կորոնավիրուսային վարակը ծանր դեպքերում հանգեցնում է ատիպիկ թոքաբորբի: Բժիշկները դա հստակ ներկայացրել են՝ ցույց տալով Չինաստանից հիվանդի թոքերի KT-ի պատկերները:
Լուսանկարները տեղադրված են Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական համայնքի հրապարակման մեջ:
Նկարներում ներկայացված է պաթոլոգիայի զարգացումը. հեղուկը, որը կուտակվում է թոքերում, աստիճանաբար զբաղեցնում է ավելի մեծ ծավալներ։