12/03/2020 11:15
Իտալիայում դադարեցվել է առևտուրը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութների
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նոր միջոցառումների մասին: Ինչպես հայտնում է РИА Новости-ին, դադարեցված է ցանկացած տիպի առևտուրը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութների և դեղատների:
«Մենք փակում ենք խանութները, բարերը, փաբերը և ռեստորանները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները: Հասանելի է մնում միայն տուն առաքումը», - ասել է նա:
Միևնույն ժամանակ շարունակվում են բանկերի, փոստերի, ապահովագրական և ֆինանսական ընկերությունների աշխատանքները:
Այս միջոցառումները կիրականացվեն մինչև մարտի 25-ը: