12/03/2020 23:54
Բրազիլիայի նախագահը, որի տիկնոջ հետ օրերս հանդիպել էր Աննա Հակոբյանը, կորոնավիրուսի առկայության ստուգում է անցնում
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնորուն, որի տիկնոջ հետ օրերս հանդիպել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կորոնավիրուսի առկայության ստուգում է անցնում և գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Estado de S. Paulo պարբերականին։
Բրազիլիայի նախագահի առողջությունը ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ կորոնավիրուսին հատուկ ախտանծաններ ի հայտ եկան նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ։
Դեռևս կորոնավիրուս նրանցից ոչ ոքի մոտ հաստատված չէ, նշում է Estado de S. Paulo պարբերականը։
Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի մայրաքաղաքում հանդիպել էր երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։