12/03/2020 17:22
Ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է կորոնավիրուսի պատճառով խաղերը հետաձգել-չհետաձգելու հարցը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ՝ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ:
ՀՖՖ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի համապատասխան որոշում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը: