13/03/2020 23:16
Փաշինյանը տիկնոջ հետ ինքնամեկուսացվել է. վաղն առավոտյան նրանք կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Երեկվանից մի քիչ անհանգստացած էինք, որովհետև լուր կար, որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, և նախագահը նույնպես թեստ է անցել, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ, այդ մասին իմանալով, որոշեցինք մեկուսացվել, իհարկե՝ ոչ միանգամից: Այսօր երեկոյան վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի մոտ թեստը դրկան է եղել, հետո տեղեկությունը հերքվեց: Աննան հանդիպում էր ունեցել նրա տիկնոջ հետ, թարսի պես՝ գրկախառնվել: Եկանք Սևան մեկուսանալու: Մեր ջերմությունը չափեցինք, շատ ուրախացանք, որ ջերմություն չկա», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ, ամեն դեպքում, մեկուսացված պայմաններում կմնան, վաղն առավոտյան իրենք նույնպես թեստ կհանձնեն:
«Մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է, եթե չասենք՝ զրոյական», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի: