13/03/2020 13:40
Forbes-ը հայտնում է, որ աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են մոտ 78 միլիարդ դոլար
Նյու Յորքի ֆոնդային սակարանում առևտրային նստաշրջանի արդյունքներով հանգուցային ինդեքսների 1987 թվականից ի վեր ամենախոշոր փլուզման պատճառով աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են մոտ 78 միլիարդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Forbes-ը:
Forbes-ի փորձագետները գնահատել են, որ ամենամեծ կորուստները կրել են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որն իր ընկերության բաժնետոմսերի արժեքի 8 տոկոս նվազումից հետո կորցրել է մոտ 8 մլրդ դոլար:
Ֆրանսիական LVMH ընկերությունների խմբի (Louis Vuitton Moet Hennessy) գլխավոր տնօրեն Բերնար Առնոի ունեցվածքը նվազել է մեկ օորւմ 7.7 միլիարդ դոլարով:
Facebook- ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրել է 5,7 միլիարդ դոլար, իսկ միլիարդատեր Լարի Էլիսոնի կարողությունը նվազել է 5,6 միլիարդ դոլարով: