13/03/2020 20:01
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Facebook-ի իր էջում նա գրել է, որ անցկացված թեստը բացասական արդյունք է տվել:
Ավելի վաղ մի շարք միջազգային պարբերականներ հայտնել էին, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ օրերս հանդիպել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուի հետ հանդիպել էր մարտի 6-ին՝ Բրազիլիայում։