13/03/2020 12:42
Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն պրոբլեմներ կստեղծի, այլ կբացի հնարավորություններ. Փաշինյանը՝ տնտեսության վերադասավորումների մասին
Կորոնավիրուսի պատճառով տնտեսական շուկաներում վերադասավորումներ տեղի կունենան, որոնցից Հայաստանը կարող է շահել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում էական խմորումներ և դրանք, իհարկե, կարող են էական պրոբլեմներ առաջացնել բոլոր երկրների տնտեսությունների համար, բայց ուզում եմ ասել, որ մեր կարծիքով՝ Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն պրոբլմներ կստեղծի, այլ կբացի հնարավորություններ, որովհետև անխուսափելիորեն համաշխարհային շուկայում վերադասավորումներ են տեղի ունենալու և կարծում ենք, որ այդ վերադասավորումները Հայաստանի համար բացելու են նաև նոր հնարավորություններ՝ չնայած պարզ է, որ կարող են առաջանալ նաև խնդիրներ:
Ուզում ենք մեր գործարար հանրության ուշադրությունը հրավիրել նաև այն հնարավորությունների վրա, որոնք այսօր բացվում են և վաղը կբացվեն՝ կապված համաշխարհային տնտեսության վերադասավորումների հետ», - ասաց նա: