13/03/2020 23:31
Համաճարակային իրավիճակում ժամանակին բժշկին չդիմելը, չինքնամեկուսացվելը կարող է հանգեցնել որոշակի պատասխանատվության. Փաշինյան
Այս ընթացքում ես համոզվել եմ, որ ամենաէֆեկտիվ միջոցն ամեն մարդու պատասխանատվությունն է ինքն իր անձի և շրջապատի նկատմամբ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք նաև օրենսդրական հնարավոր փոփոխություններն ենք քննարկում, որ համաճարակային իրավիճակում ժամանակին բժշկին չդիմելը, չինքնամեկուսացվելը կարող է հանգեցնել որոշակի պատասխանատվության», - ասաց նա:
Վարչապետը խոստացավ, որ վաղը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ անցնելուց հետո, պատասխանն ինչ էլ լինի, կհայտնեն հանրությանը:
Վերջում գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսից մահացության միջին տարիքային շեմը 81 տարեկանն է, իսկ Հայաստանում այդ տարիքի վարակակիր չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի: