13/03/2020 23:40
Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ հերքվել են կորոնավիրուսի կասկածները
Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ հերքվել են նոր կորոնավիրուսի վարակի կասկածները, այս մասին Facebook-յան իր էջում գրել է Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը», - գրել է մարզպետը: