13/03/2020 16:40
Վրաստանը պատրաստ է օգնել Աբխազիային և Հարավային Օսիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
Վրացական իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Մենք նշում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք օգնություն ցուցաբերել բնակչությանը` նրանց համար կարևոր նշանակություն ունեցող ախտորոշման և բուժման ծառայություններում», - լրագրողներին հայտնել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Ավելի վաղ Հարավային Օսիան փակել էր Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը՝ կորոնավիրուսի պատճառով:
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 25 դեպք: