13/03/2020 16:14
Բրազիլիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել, որով Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):