13/03/2020 12:10
Արգենտինան արտակարգ իրավիճակ է հայտարարել առողջապահության ոլորտում` կորոնավիրուսով պայմանավորված
Արգենտինայի իշխանությունները մեկ տարով արտակարգ իրավիճակ են հայտարարել առողջապահության ոլորտում և մեկ ամսով դադարեցնում դեպի մի շարք երկրներ չվերթները, ներառյալ՝ Եվրոպա, ԱՄՆ և Չինաստան, հայտնել է նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը:
«Կորոնավիրուսը պանդեմիա հայտարարելու հետ կապված՝ մենք որոշել ենք միջոցներ ձեռնարկել բնակչության պաշտպանության համար: Դա ամրագրված է նոր ստորագրած արտակարգ հրամանի մեջ: Նախ՝ մեկ տարով արտակարգ իրավիճակ է հայտարարվում առողջապահության համակարգում, որը կարող է երկարաձգվել»,-հայտարարել է նախագահը՝ պետական հեռուստատեսությամբ:
Դեկրետին համապատասխան ՝ Արգենտինան մեկ ամսով դադարեցնում է դեպի մի շարք երկրներ չվերթները, ներառյալ՝ Եվրոպա, ԱՄՆ և Չինաստան: Իրավիճակի զարգացումով այս երկրների ցանկը կթարմացվի: Կասեցման ժամանակահատվածը կարող է ևս երկարաձգվել կամ կրճատվել: