13/03/2020 21:03
Հայաստանը ու Վրաստանը 10 օրով ժամանակավոր կասեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով», - գրել է նա: