13/03/2020 19:29
Բեռլինում փակվելու են դպրոցները` կորոնավիրուսային տարածման ռիսկի պատճառով
Բեռլինի դպրոցները կփակվեն երեքշաբթի, մարտի 17-ից մինչև Զատկի տոների ավարտը, ասվում է նամակում, որը ուսումնական հաստատությունների ղեկավարության կողմից ուղարկվել է աշակերտների ծնողներին:
«Բեռլինի Սենատից ստացված էլեկտրոնային հաղորդագրության համաձայն, Բեռլինի միջնակարգ դպրոցները կփակվեն երեքշաբթի՝ մարտի 17-ին, մինչև Զատկի ընդմիջումը», - ասվում է նամակում:
Աշակերտներին հանձնարարվում է դպրոցից վերցնել դասագրքեր, տետրերը և պարապել տանն՝ ինքնուրույն: