13/03/2020 14:20
Մեքսիկայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 15-ի
Մեքսիկայի համաճարակաբանական ծառայության ղեկավար Խոսե Լուիս Ալոմիան հայտնել է Covid-19 կորոնավիրուսով վարակվելու երեք նոր դեպքի մասին. Նրանք 30-ից 59 տարեկան երեք քաղաքացի են, որոնք ավելի վաղ այցելել էին Իսպանիա և Ֆրանսիա:
«Երկրում կորոնավիրուսով վարակների դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15-ի, կա երեք դեպք, որոնց մասին մենք նախկինում չենք հայտարարել», - ասել է Ալոմիան՝ նախագահական պալատում կայացած ասուլիսում: