13/03/2020 13:31
Նյու Յորքում կորոնավիրուսի հետևանքով արտակարգ դրություն են սահմանել
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարել է քաղաքում արտակարգ դրություն սահմանելու մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Ներկայումս վարակված է 95 քաղաքացի, ևս 29 մարդ պարտադիր, իսկ 1784-ը՝ կամավոր:
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեզանից ոչ մեկը դա չի ցանկացել: Բայց սա հենց այն պահն է, երբ դա անհրաժեշտ է», - ասել է քաղաքապետը՝ հայտարարելով «դեպքերի տագնապալի աճի» մասին: Նախորդ օրը հայտնի էր 42 դեպքի մասին:
Ըստ նրա, ճգնաժամային ժամանակահատվածը կարող է տևել ևս կես տարի:
Պարոն Բլազիոյի որոշմամբ՝ Նյու Յորքի աշխատողների 10 տոկոսը (մոտ 35 հազար) աշխատողներ կկատարեն իրենց պարտականությունները հեռակա կարգով: