13/03/2020 11:50
Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է կորոնավիրուսով երկրորդ հիվանդի մասին
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է երկրում կորոնավիրուսով երկրորդ հիվանդի մասին:
Առաջին վարակված անձը Եվրոպա ուղևորությունից վերադարձած մի տղամարդ էր: Նրա ամբողջ ընտանիքը գտնվում է կարանտինում:
«Երեկ արվել են թեստավորումներ, և մեր կասկածները արդարացվել են: Մենք ունենք ևս մեկ հիվանդ, նա առաջին հիվանդի շրջապատից է: Մենք սկսել ենք քայլեր ձեռնարկել՝ վիրուսների տարածումը այդ սահմաններում զսպելու համար», - գրել է Քոջան Twitter- ում: