13/03/2020 15:01
Կոչ եմ անում բոլոր առևտրային բանկերին 2 ամսով չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը. Հրանտ Բագրատյան
Կոչ եմ անում բոլոր առևտրային բանկերին 2 ամսով՝ 2020թ.-ի մարտի 15-ից, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը՝ անփոփոխ թողնելով ավանդների դիմաց կատարվող վճարումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
«Հիմնավորում. ՀՀ բանկային համակարգում ավելի քան 20 տարի է ինչ հարկավորման մակարդակը, սխալ քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի ցածր է, քան տնտեսության մյուս ոլորտներում», - գրել է նա։