13/03/2020 19:06
Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում
Վրաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 25 դեպք: Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան հայտարարել է, որ նա դեռ անհրաժեշտություն չի տեսնում կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն սահմանելու համար:
«Այսօր ես այդպիսի անհրաժեշտություն չեմ տեսնում, երկիրը օգտագործում է բոլոր ռեսուրսները՝ այս մարտահրավերին դիմակայելու համար, բայց այդպիսի անհրաժեշտություն, հնարավոր է, որ առաջանա վաղը», - ուրբաթ ճեպազրույցում ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն երկրները, որոնք արտակարգ դրություն են հայտարարել վիրուսի տարածման պատճառով, իրականացրել են որոշակի միջոցառումներ, կիրառել են մի շարք սահմանափակումներ, իսկ Վրաստանն էլ իր հերթին իրականացրել է նույն ընթացակարգերը՝ չհայտարարելով արտակարգ դրություն: