13/03/2020 16:57
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասնել է 514-ի
Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 500-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 11 364 դեպք, ուրբաթ հայտարարել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:
«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 1298 դեպք, վարակների ընդհանուր թիվը հասել է 11364-ի: Մինչ այժմ 3529 մարդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցներից: Մեկ օրում 85 հիվանդ է մահացել, այդ պատճառով զոհերի ընդհանուր թիվը աճել է մինչև 514-ը», - գրել է նա Twitter-ում: