13/03/2020 17:58
Հարյուր ուկրաինացի է արգելափակվել Իտալիայի և Սլովենիայի սահմանին
Իտալիայի և Սլովենիայի սահմանին արգելափակվել է 100 ուկրաինացի, նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել սլովենացի սահմանապահները կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումների պատճառով, ասվում է ուրբաթ «1+1» հեռուստաալիքի լրատվական ծառայության կայքում:
Ավելի վաղ, Սլովենիայի կառավարությունը ձեռնարկել էր մի շարք նոր միջոցներ՝ սահմանափակելու այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք կարող են լինել կորոնավիրուսի կրողներ:
Իտալիայի հետ սահմանի վեց անցակետերում բժիշկները հերթապահում են ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումների հետ: