13/03/2020 14:50
Ավստրալիայի ներքին գործերի նախարարը վարակվել է COVID-19-ով
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դուտթոնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ (COVID-19): Այս մասին նա հայտարարել է Twitter-ում:
«Առավոտյան ես արթնացա ջերմելով և անգինայով: Անմիջապես կապվեցի Քվինսլանդի առողջապահության դեպարտամենտի հետ և COVID-19 կորոնավիրուսի համար ստուգվեցի: Նույն օրը երեկոյան ինձ տեղեկացրին, որ թեստը դրական է», - գրել է նա:
Նախարարի խոսքով՝ ինքն իրեն լավ է զգում և հետևում է բժիշկների ցուցումներին:
Դեռևս անհայտ է, թե ինչպես է Դուտթոնը վարակվել, գրում է AFP- ն: