13/03/2020 19:41
Նուր-Սուլթանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել
Կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել Ղազախստանում, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում:
«Այս պահի դրությամբ մենք տեղեկատվություն ենք ստացել դրական թեստի մասին. Եվս մեկ հիվանդի մոտ է հայտնաբերվել վարակ, որը ժամանել է Իտալիայի Միլան քաղաքից. նա ունի կորոնավիրուս: Կորոնավիրուսով կինը ժամանել է Նուր-Սուլթան մարտի 12-ին », - ասել է Առողջապահության նախարար Ելժան Բիրթանովը:
Այս պահի դրությամբ՝ միջոցներ են ձեռնարկվում Միլանից ժամանած օդանավի 90 ուղևորներին ստուգելու համար: Ցնկը Առողջապահության նախարարությունում է: