13/03/2020 12:23
Աշխատում ենք՝ ոնց կազմակերպենք կիրակի օրվա չվերթն այնպես, որ նվազեցնենք հավանականությունը իրար վարակելու. Տաթևիկ Ռևազյան
Բոլոր հարցերի պատասխանները հիմա չունենք, կազմակերպչական փուլում ենք, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն՝ անդրադառնալով կիրակի օրը տեղի ունենալիք չարթերային չվերթին։
«Շատ սերտորեն աշխատում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, որ հասկանանք վերջնական քանակը, հասկանանք՝ ոնց են իրենք խմբավորված, ով ում հետ է ճանապարհորդում ու ոնց կազմակերպենք չվերթն այնպես, որ նվազեցնենք հավանականությունը, որ իրար վարակեն», - ասաց Ռևազյանը։
Թե ովքեր պետք է կիրակի ժամանեն Հայաստան, Ռևազյանն ասաց, որ զբոսաշրջիկներ են, ուսանողներ, Իտալիայում բնակբող հայեր։
«Իտալիայի դեսպանատունը հայտարարություն կանի», - ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Հարցին՝ կա՞ն երկրներ, որի հետ կփակվի օդային սահմանները, նա ասաց, թե օդային սահմանը փակելը երևում է մի քայլ, որը բոլոր խնդիրները կլուծի։
«Բայց դա կարող է խնդիրը լրջացնի, որովհետև նույն այս ուղևորները, որ եկել են ու վարակված են եկել, եթե իրենք տրանզիտով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը», - ասաց նա։