13/03/2020 17:23
Ռումինիայի վարչապետն ինքնամեկուսացվել է՝ կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո
Ռումինիայի ժամանակավոր վարչապետ Լուի Օրբանը ինքնամեկուսացվել է՝ կորոնավիրուսի կասկածի պատճառով: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:
Հաղորդվում է, որ Օրբանը շփման մեջ է եղել Լիբերալ կուսակցության սենատորի հետ, որի մոտ հետագայում հաստատել է կորոնավիրուսի առկայությունը:
Բացի Ռումինիայի վարչապետից, «Լիբերալ» կուսակցության առաջնորդները, որոնք նույնպես կապ են ունեցել վարակված պատգամավորի հետ՝ կարանտինի կտեղափոխվեն: Ներկայումս քաղաքական գործիչները սպասում են թեստի արդյունքներին:
Մարտի 13-ին, Օրբանը պետք է մասնակցեր Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ խորհրդակցություններին, որպեսզի հաջորդ շաբաթ փորձի ձևավորել կառավարություն: