13/03/2020 19:51
Ֆրանսիայում արգելվել են ավելի քան հարյուր մարդու մասնակցությամբ միջոցառումները
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է ավելի քան 100 մասնակիցներով հանդիպումների արգելքի մասին, հայտնում է «France Info» պորտալը:
«Մեր հիմնական խնդիրն է պահպանել ֆրանսիացիների առողջությունը և հնարավորինս դանդաղեցնել համաճարակի ընթացքը», - ասել է Ֆիլիպը:
Այս կապակցությամբ նա նշել է, որ երկրում միջոցառումները, որին մասնակցում է ավելի քան 100 մարդ, «այս պահից արգելվելու են»:
Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 2876-ի: 61 մարդ դարձել է հիվանդության զոհ: