13/03/2020 15:03
Հունաստանի նոր նախագահի երդման արարողությունը կանցկացվի առանց հյուրերի
Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սաքելարոպուլուի երդման արարողության օրակարգում. արարողությունը կանցկացվի «նեղ շրջապատում», գրեթե առանց հյուրերի և խիստ կանխարգելիչ միջոցառումներով, գրում է «Proto Theme» հրատարակությունը:
Ուրբաթ Սաքելարոպուլուն ստանձնելու է նախագահի պաշտոնը: Նա դարձել է Հունաստանի առաջին կին նախագահը:
Նրա երդմնակալությունը կանցկացվի խորհրդարանում: