13/03/2020 15:09
Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս չորս մարդու մոտ, ընդհանուր թիվը հասել է 15-ի
Իրանից և Իտալիայից ժամանած Ադրբեջանի 4 քաղաքացու մոտ COVID-19 վարակ է հայտնաբերվել, հայտնում է երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբը:
«Ներկայումս նրանք հատուկ ռեժիմով հիվանդանոցներում են: Հիվանդների վիճակը գնահատվում է նորմալ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ նրանց բուժման համար», - ասվում է հաղորդագրութան մեջ:
Այսպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի, նրանք բուժում են անցնում հիվանդանոցում:
Նրանցից 13-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական քաղաքացի կա Ռուսաստանից և Գերմանիայից: