13/03/2020 14:34
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Ամբողջ հիմնական թիմը և ակումբի անձնակազմը, որոնք շփումներ են ունեցել Արտետայի հետ, գտնվում են երկշաբաթյա ինքնամեկուսացման մեջ:
«Արսենալի» մարզման կենտրոնը փակ է, Անգլիայի առաջնությունում ակումբի հաջորդ հանդիպումները չեղարկված են:
«Ես շատ հիասթափված եմ։ Հանձնել եմ թեստը, երբ վատ եմ զգացել ինձ: Ես կվերադառնամ աշխատանքի, երբ ինձ թույլ կտան», - ասել է 37-ամյա իսպանացի Արետետան: