13/03/2020 13:49
Հնդկաստանում կորոնավիրուսից առաջին մարդն է մահացել
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում COVID-19 կորոնավիրուսով առաջին մահվան դեպքի մասին: Այդ մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով BBC News- ին:
Առողջապահության նախարարի խոսքով՝ հարավային Կառնակա նահանգից 76-ամյա մի տղամարդ է կորոնավիրուսի զոհ դարձել: Փետրվարի վերջին նա վերադարձավ է Սաուդյան Արաբիայից, որտեղ մեկ ամիս էր անցկացրել:
Նշվում է, որ այժմ տեղական իշխանությունները փնտրում են բոլոր այն մարդկանց, որոնք կարող էին շփման մեջ լինել նրա հետ: