13/03/2020 12:56
Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացիան. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմային: Գրառման մեջ նշված է.
«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացիան՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ:
Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»», - գրել է նա:
In order to effectively contain #Coronavirus, #Armenia amplifies mobilization of domestic efforts by strong coordination with neighbours #Georgia and #Iran. In contact with colleague @DZalkaliani to promote joint protection measures. Further action at hand with #Iran. pic.twitter.com/II4tUwxQEH
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 12, 2020