13/03/2020 15:24
Կորոնավիրուսը կօգնի Իսրայելին կառավարություն ձևավորել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ստեղծված իրավիճակը պետք է օգնի երկրին ձեռք բերել այնպիսի կառավարություն, որը քաղաքական տարաձայնությունների պատճառով չի ստեղծել մի քանի ամիս: Այդ մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը:
«Ես կոչ եմ անում անհապաղ ստեղծել արտակարգ իրավիճակների նախարարների կաբինետ` սահմանափակ ժամանակահատվածով: Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը», - ասել է Նեթանյահուն։