13/03/2020 17:46
Բուլղարիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
Բուլղարիայի Ազգային ժողովը (խորհրդարանը) երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Որոշումն ընդունվել է միաձայն:
Արտակարգ դրություն հայտարարելը տեղական իշխանություններին հնարավորություն է տալիս փակել մանկապարտեզները, դպրոցները, համալսարանները, չեղարկել հանրային միջոցառումները և ձեռնարկել անհրաժեշտ այլ միջոցներ:
Բուլղարիայում հաստատված է հիվանդության 23 դեպք, մեկ մարդ մահացել է:
Վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ այս իրավիճակում «կարգապահությունն ու ազգի մոբիլիզացիան» կարևոր նշանակություն ունեն: