13/03/2020 18:27
Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսի առաջին թեստը դրական արդյունք է տվել. նրա տիկնոջ հետ օրերս հանդիպել էր Աննա Հակոբյանը
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է, հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով տեղական «O Dia» պարբերականին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենը, ինչից հետո նախագահը որոշել է թեստ հանձնել։
Նշենք, որ պաշտոնապես տեղեկատվությունը դեռևս չեն հաստատում։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ օրերս հանդիպել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուի հետ հանդիպել էր մարտի 6-ին՝ Բրազիլիայում։