13/03/2020 17:36
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսի կասկածով և հաստատված պացիենտներին
Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:
Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:
Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: