13/03/2020 15:07
Տիկնիկային թատրոնի ղեկավարը կորոնավիրուսի հետ կապված հրաման է ստորագրել
Մինչ COVID-19-ը շատերի մոտ խուճապ է առաջացնում, հանրային ճանաչում ունեցող մարդիկ փորձում են վտանգը կանխարգելող կամ գոնե նվազեցնող միջոցներ ձեռնարկել: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը զուտ բանավոր տեղեկացմամաբ չի սահմանափակվել. ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչն այսօր հրամանագիր է ստորագրել, որը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
«2020 թվականի մարտի 13-ից արգելել Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարևելուց համբուրվելը՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու վտանգով:
Համբույրները կվերականգնվեն կորոնովիրուսի վտանգը իսպառ վերանալուց հետո:
Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ ու կրկնակի եռանդով», - գրված է Ռուբեն Բաբայանի ստորագրած հրամանի մեջ: