13/03/2020 13:54
Ըմբշամարտի ֆեդերացիան չեղարկում է մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները
Ելնելով կորոնավիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ չեղարկվում են մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները:
«Արգելվում է անցկացնել որևէ մրցաշար:
Մարտի 25-ին հանդես կգանք նոր հայտարարությամբ:
Զգոն եղեք և խուճապի մի մատնվեք, ինչպես նաև հետևեք միայն պաշտոնական լրահոսին», - ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։