14/03/2020 13:19
Սրճարններ, ռեստորաններ պետք է փակվեն, սա միանշանակ, երկրորդ տարբերակ չկա․ Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է անում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մնալ տանն ու խուճապի չմատնվել․
«Ժողովուրդ ջան առանց խուճապի, առանց որևէ պանիկայի։ Ինչ ասում եմ՝ պանիկ չկա, գործողություններ են, որ պետք է արվեն։ Այսօրվանից շատ կարգապահ ազգ պիտի դառնանք ՀՀ-ում, և 3 մլն մարդով անենք գործողություններ, որոնք մեզ կբերեն հաղթանակի ընդդեմ պանդեմիայի», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ ոչ թե պետք է տեսնվելուց ձեռքով չբարևել միմյանց, այլ առհասարակ պետք է խուսափել տեսնվելուց։ Մարուքյանը կոչ արեց այս ընթացում շփման համար օգտագործել առցանց շփումները։
Մարուքյանը նաև կոչ արեց դադարեցնել մշակութային միջոցառումները և փակել ժամանցի վայրերը․
«Սրճարններ, ռեստորաններ պետք է փակվեն, սա միանշանակ, երկրորդ տարբերակ չկա։ Իտալիայում տարածումը հենց սրա հետևանքն էր», - ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։