14/03/2020 11:57
Երկու օտարերկրացի վարորդի մոտ Բավրան հատելիս գրացվել է ջերմաստիճանի շեղում, նրանց մեկուսացրել են. Շիրակի մարզպետ
Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է, Facebook-յան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն», - գրել է մարզպետը: