14/03/2020 11:19
Պետք ա շտապ արտակարգ դրություն մտցնել ու առաջին հերթին ֆինանսական շուկան սառեցնել. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի քանի շաբաթ առաջ քայլառաստները հավեսով հեգնում ու խուճապ տարածելու մեջ էին մեղադրում նրանց, ովքեր պնդում էին, որ սա հասարակ գրիպ չի ու, որ բոլորիս շունն ա դառնալու: Հիմա գիշերը չենջերում դոլարը արդեն 497 էր, ով գիտի մինչև բանկային օրվա բացումը երկուշաբթի օրը ուր ա հասնելու: Էլ չեմ ասում տակ տվող սպասարկման սեկտորի մասին, որը երկրի ՀՆԱ-ի 70% ա! Էդ անտերը մաթեմ ա, ինչքան ուզում ես հանգստացնող կոչ արա: Պետք ա շտապ արտակարգ դրություն մտցնել ու առաջին հերթին ֆինանսական շուկան սառեցնել ու թոնղել միայն փոխանցումները աշխատեն»: