14/03/2020 16:21
Միշուստինը հաստատել է կորոնավիրուսների դեմ պայքարի մի շարք միջոցառումներ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսով վարակի դեմ պայքարի մի շարք միջոցառումներ:
Կառավարության ղեկավարը համապատասխան ցուցումները տվել է մարտի 12-ին կայացած խորհրդակցությունից հետո:
Մասնավորապես, Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել բուժհիմնարկներին` կորոնավիրուսով վարակի ախտորոշման և դրա բուժման դեպքերի ալգորիթմի մասին:
Արդյունաբերության և առևտրի նախարարությունը պետք է զեկուցի կորոնավիրուսի կանխարգելման համար պաշտպանիչ և ախտահանման միջոցների արտադրության ծավալի մասին, իսկ ԱԴԾ-ին, ՆԳՆ-ին և Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է մշակել Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանին գտնվող օտարերկրացիների սահմանն անցնելու մասին որոշման նախագիծ:
Հանձնարարականների կատարման վերջնաժամկետը մարտի 16-ն է: