14/03/2020 09:59
«Փաստ». Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել անարդարությունների և կամայականությունների վրա
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս մեկօրյա այցով Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու որքան էլ փորձ է արվում նրա ունեցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղեկություններն այլ բանի մասին են խոսում: Դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել: Ու խոսքը միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին չէ, որի վերաբերյալ Փաշինյանը ուզում է ստանալ Եվրոպայի «դաբրոն»:
Մեր աղբյուրները պնդում են, որ ծանր խոսակցություններ են եղել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով: Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել անարդարությունների և կամայականությունների վրա: Միևնույն ժամանակ նշվել է, որ այս հարցով եվրոպական ատյանների որոշումները պատրաստ են, ուստի Հայաստանի գործող իշխանությունները ստիպված են լինելու ազատ արձակել Քոչարյանին»: