14/03/2020 11:03
Վարչապետն ինքնամեկուսանում է Սևանում և չի հետաձգում հանրաքվեն․ Անի Սամսոնյան
ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետաձգման հարցին:
«Ես չեմ զարմանում, որ Երևանի քաղաքապետը այս պատաախանատու պահին գոյություն չունի և որպես քաղաքացիական պաշտպանության պետ իրեն չի հետաքրքրում մայրաքաղաքը (որովհետև նա առհասարակ անպատասխանատու է):
Բայց ես զարմանում եմ, երբ ընդդիմությունն առաջարկում է հետաձգել հանրաքվեն և նրան ի պատասխան ՀՀ վարչապետը ասում է, թե մի վախեցրեք ժողովրդին և չի հետաձգում հանրաքվեն:
Բայց դրա փոխարեն ինքնամեկուսանում է Սևանում», - գրել է նա։