14/03/2020 15:49
Ժամանակն է փակել Էջմիածինը և միայն մուտք ու ելք լինի սննդի մատակարարների, դեղորայքի ու բժիշկների համար. Սոֆյա Հովսեփյան
Ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինն ու միայն մուտք ու ելք թույլատրել սննդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Կարծում եմ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինը և միայն մուտք ու ելք լինի սնունդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար, շփումները դարձնել մինիմալ և համաճարակը արագ կվերանա։
Միայն հարևան պետությունը չի վարակ տարածող, քաղաքից քաղաք գնալու դեպքում էլ է տարածումը մեծանում», - գրել է նա: