14/03/2020 15:14
Ունենք արդեն մոտ 200 մեկուսացված անձ. չի բացառվում, որ նրանց խմբից կորոնավիրուսի նոր դեպքեր լինեն. Նախարար
Չեմ բացառում, որ էջմիածինցի մեկուսացված քաղաքացիների խմբից նոր դրական դեպքեր լինեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Դա շատ կանխատեսելի և կառավարելի զարգացում է: Մինչ օրս ունենք արդեն մոտ 200 մեկուսացված անձ՝ տարբեր եղանակներով, թե առանձին բնակավայրում, թե շենքում: Տրամաբանությունը հետևյալն է. մեկուսացված անձինք պետք է շփված լինեն հաստատված ախտորոշմամբ պացիենտի հետ: Ուրախությամբ կարող եմ ասել, որ Էջմիածնի դեպքով հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին և մեկուսացրել նրանց», - ասաց նախարարը: